Իսպանիայում 10 տոննա հաշիշ տեղափոխող նավ են հայտնաբերել
Իսպանիայում կալանքի տակ են առել մոլդովական դրոշի ներքո նավարկով ELG նավը, որում 10 տոննա հաշիշ են հայտնաբերել 350 փաթեթում:
Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Իսպանիայի հարկային գործակալության կայքին, գործողություններն իրականացվել են Կարտախենա նավահանգստային քաղաքից մոտ 150 կմ հեռավորությամբ:
Նշվում է, որ նավի նկատմամբ արդեն կես տարի է, ինչ վերահսկողություն էր իրականացվում այն պահից, երբ մաքսային վերահսկողության ծովային վարչությունը տեղեկություն է ստացել նավի անօրինական գործունեության մասին: Այդ տեղեկությունները ստացվել էին օդային տարածությունից հետևելու շնորհիվ:
Արդյունքում թմրանյութն առգրավվել է, իսկ նավի անձնակազմը՝ ձերբակալվել: Բոլոր 8 ձերբակալվածներն Ուկրաինայի քաղաքացիներ են:










