Սիմֆերոպոլի բակերից մեկում կոկորդիլոսի 2 կտրված գլուխ է հայտնաբերվել

13:31 • 20.06.19

Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլի բազմաբնակարան շենքերից մեկի բակում կոկորդիլոսի երկու կտրված գլուխ է հայտնաբերվել, hայտնում է gazeta.ru-ն:

Դեպքի վայր են ժամանել Ղրիմի անասնաբուժական պետական կոմիտեի աշխատակիցները, որոնք կենդանիների գլուխները դրել են հատուկ տարաների մեջ, այնուհետև տեղափոխել են հատուկ փոխադրամիջոցով, որպեսզի ապահով ոչնչացնեն նմուշները:

Դեպքի վայրում դեզինֆեկցիա է անցկացվել:

Կոմիտեից նաև հայտնել են, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստով դատախազություն դիմում է ներկայացվել: