Գրիգոր Բեքմեզյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ

18:36 • 20.06.19

Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով փակ քվեարկության արդյունքները, նշեց, որ թեկնածությանը կողմ է քվեարկել 107, դեմ 4 պատգամավոր։

Նորընտիր նախագահը երդման տեքստից հետո նշեց. «Իմ կողմից ցանկանում եմ ասել, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, և ամեն ինչ շատ ճիշտ ու լավ է լինելու, վստահ եղեք` շուտով փոփոխություններ կզգաք»:

Հիշեցնենք, որ նրան Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել «Իմ քայլը» խմբակցությունը:

Հիշեցնենք նաև, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը և մի քանի անդամներ հրաժարական էին ներկայացրել: