Իտալիայում գազի արտահոսքի հետևանքով երկհարկանի շենք է փլվել, 2 բնակիչ մնացել է փլատակների տակ (տեսանյութ)

11:33 • 20.06.19

Իտալիայի հյուսիսային Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա շրջանի Գորիցիա քաղաքի կենտրոնում ուժեղ պայթյուն է տեղի ուենցել, ինչի հետևանքով երկհարկանի շինություն է փլվել, գրում է La Repubblica պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան`ժամը 4:20-ի սահմաններում: Պատճառը, հավանաբար, գազի արտահոսքն է: Պարբերականի հաղորդմամբ՝ 2 մարդ մնացել է փլատակների տակ: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել 3 անհետ կորածի մասին:

Դեպքի վայր են ժամանել փրկարարներ նաև հարևան շրջաններից: Ներկա պահին փլուզման վայրում փրկարարների 8 ջոկատ է աշխատում, մինչդեռ մասնագետները փորձում են դադարեցնել գազի արտահոսքը: