Հնդկաստանում ուղևորատար ավտոբուսն ընկել է կիրճը. կան զոհեր ու վիրավորներ

18:22 • 20.06.19

Հնդկաստանի հյուսիսային հատվածում գտնվող Հիմաչալ-Պրադեշ նահանգում ուղևորատար ավտոբուսն ընկել է կիրճը՝ դառնալով 15 մարդու մահվան պատճառ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքը, ևս 35 մարդ վիրավորվել է: Տեղի իշխանությունները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել Կուլլու շրջանում:  

Շուրջ 50 մարդու տեղափոխող ավտոբուսը երթևեկելիս է եղել Բանջար քաղաքից դեպի Գադագուշանի շրջան: Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում: