«Փախստականներին օգնելը ոչ թե ընտրություն է, այլ պարտավորություն». Ջոլին միգրացիոն ճգնաժամի թեմայով հոդված է գրել Time-ի համար

17:58 • 20.06.19

Հոլիվուդյան գերաստղ Անջելինա Ջոլին, որը նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ դեսպանն է, հուզիչ սյունակ է գրել Time ամսագրի համար: Աստղի հոդվածը հրապարակվել է Փախստականների համաշխարհային օրվան ընդառաջ:

Խոսելով ժամանակակից աշխարհի ամենահրատապ խնդիրներից մեկի՝ միգրացիոն ճգնաժամի մասին՝ Ջոլին գրել է. «Բոլորն էլ արժանի են արժանապատիվ և արդար վերաբերմունքի, և այս հարցում մենք պետք է հստակ դիրքորոշում ունենանք: Միջազգային օրենքի համաձայն՝ փախստականներին օգնելը ոչ թե ընտրություն է, այլ պարտավորություն»:

Ջոլին ընդգծել է, որ այսօր այդ հարցը չափազանց քաղաքականացվել է, մինչդեռ փախստականները ստիպված են փախչել իրենց երկրներից պատերազմի, բռնության կամ հետապնդումների պատճառով:

Դերասանուհուն նաև անհանգստացրել է այն փաստը, որ որոշ ղեկավարներ ներգաղթյալների և փախստականների նկատմամբ թշնամական հռետորաբանություն են օգտագործում, ինչն էլ ստիպում է մարդկանց վախենալ օտարականներից:

Աստղն ընդգծել է, որ փախստականներին օգնելու համար նախևառաջ պետք է լուծել նրանց երկրներում շարունակվող հակամարտությունները, որոնց հետևանքով ստեղծվում է «մարդկային այս քաոսը, որը ՄԱԿ-ը միայնակ ունակ չէ լուծել»:

 

Image result for Angelina Jolie with refugees

Image result for Angelina Jolie with refugees

Image result for Angelina Jolie with refugees