Ռալֆ Լորենը դարձել է առաջին ամերիկացի դիզայները, որին Էլիզաբեթ 2-րդն ասպետի պատվավոր կոչում է շնորհել (լուսանկարներ)
Համաշխարհային նորաձևության ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ռալֆ Լորենը, դարձել է առաջին ամերիկացի դիզայները, որն արժանացել Միացյալ Թագավորության բարձրագույն պարգևին և միապետ Էլիզաբեթ 2-րդի որոշմամբ ասպետի կոչում է ստացել:
Ինչպես նշում է The Guardian-ը, 79-ամյա դիզայներն ասպետի կոչումը ստացել է նորաձևության ոլորտում ունեցած ավանդի համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ Լորենին ասպետի կոչումը շնորհել է բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չարլզը՝ Բուքինգհեմյան պալատում կայացած փակ միջոցառման շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել Լորենի ընտանիքի անդամները:
Մոտ 10 մլրդ դոլար կարողության տեր դիզայները, որի ստեղծած հագուստները կրել են արքայադուստր Դիանան, Քեմբրիջի և Սասեքսի դքսուհիները, խոստովանել է, որ սա իր կյանքի ամենանշանակալի պարգևներից է:













