ՀՕՊ ստորաբաժանումները զորավարժությունների ընթացքում իրականացրել են մարտական արձակումներ օդային թիրախների վրա

17:23 • 20.06.19

ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում շարունակվում են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ մարտական հրաձգությամբ զորավար­ժու­թյուն­ները, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Զորավարժություններին ներգրավված ՀՕՊ ստորաբաժանումներն իրականացրել են մարտական արձակումներ օդային թիրախների վրա: Մարտական հաշվարկները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և արժանացել զորավարժությունների ղեկավա­րու­թյան բարձր գնահատականին: