Մետաղական աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները կառավարության և ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացրին (տեսանյութ, լուսանկարներ)

12:34 • 20.06.19

13։15

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնող մետաղական աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչները մեքենաների մի մասը թողել էին կառավարության մոտ, մյուս մասը տարել ՊԵԿ-ի մոտ և իրենց ակցիան շարունակում էին այնտեղ:

Tert.am-ի թղթակիցը ՊԵԿ-ի մոտից հայտնում է, որ ցուցարարների հետ հանդիպեց ՊԵԿ տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

Մաշադյանը երկու օր ժամանակ է խնդրել ցուցարարներից՝ հարցի ուսումնասիրման համար: Նա նշել է, որ օրինագծի հետ կապված քննադատություններն ու մտահոգությունները հաշվի կառնեն, երկու օրից վերջնական եզրահանգում կանեն:

Ցուցարարներն էլ նշել են, որ այսքան սպասել են երկու օր էլ կսպասեն, հետո իրենց հետագա անելիքների մասին կհայտնեն:



12։34

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Մետաղական աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները։

Մոտ 20 կազմակերպության ներկայացուցիչներ իրենց բողոքն են արտահայտում մետաղյա թափոնների վերամշակման և արտահանման սահմանափակման դեմ:

Մետաղական աղբով բարձված մեքենաների սեփականատերերը պահանջում են թույլ տալ շարունակել իրենց գործունեությունը։

Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարները մեքենաները թողել են կառավարության մոտ և գնացել են ՊԵԿ՝ իրենց բողոքը ներկայացնելու։