Իրանը մեծ սխալ է գործել. Թրամփն արձագանքել է իրանական ուժերի կողմից ամերիկյան անօդաչուն խոցելուն

19:11 • 20.06.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել ամերիկյան խոցված անօդաչու թռչող սարքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ Իրանը «մեծ սխալ» է գործել:

«Իրանը շատ մեծ սխալ է գործել», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ առաջնորդը:

Իրանի «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսը», որը կազմում է իսլամական հանրապետության զինված ուժերի մի մասը, հինգշաբթի ավելի վաղ հայտարարել էր, որ իրանցի զինվորականներն ամերիկյան անօդաչու են խոցել երկրի հարավային շրջանում, երբ այն խախտել է Իրանի օդային տարածքը:

Ավելի ուշ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ իրանական զենիթահրթիռային համալիրը Հորմուզի նեղուցում խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչուն: