Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում հունիսի 21-ին 9 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

15:09 • 20.06.19

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հունիսի 21-ին ժամը 10։00-19:00  կդադարեցվի Գեղարքունիքի մարզի`Մարտունի քաղաքի, Լիճք և Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: