Սևան-Մարտունի-Գետափ հատվածում վթարից օրեր անց տարեց տղամարդը հիվանդանոցում մահացել է

13:48 • 21.06.19

Հունիսի 11-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 64-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 56-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից՝ հունիսի 20-ին ուղևորներից մեկը՝ 1936 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն