Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց քննարկված նախագծերը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նախօրեին քննարկված մի քանի նախագծեր։ ԱԺ-ն ընդունեց «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը 97 կողմ քվեներով։
«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց քվեների 71 կողմ, 10 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ։
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր։
102 կողմ քվեներով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։










