Կիմ Չեն Ընը և Սի Ծինփինը ջերմ հանդիպում են ունեցել
Հյուսիսային Կորեայի և Չինաստանի նախագահներ Կիմ Չեն Ընը և Սի Ծինփինը պայմանավորվածություն են ձեռքբերել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու և երկկողմ շփումներն ակտիվացնելու վերաբերյալ, Газета-ի փոխանցմամբ՝ հայտնել է Reuters-ը:
Ըստ աղբյուրի՝ Կիմ Չեն Ընը նշել է, որ Սի Ծինփինի այցը Հյուսիսային Կորեա լավ առիթ է աշխարհին ցույց տալու Հյուսիսային Կորեայի և Չինաստանի միջև ջերմ բարեկամությունը:
Նշենք, որ վերջին 14 տարում սա Չինաստանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հյուսիսային Կորեա:










