ԱՄՆ-ն երկարաձգել է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

23:51 • 21.06.19

ԱՄՆ իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգել են Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների գործունեության ժամկետը:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, խոսքն այն պատժամիջոցների մասին է, որոնք ուղղված են ԿԺԴՀ-ում միջուկային զենքի տարածումն արգելելուն:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Հյուսիսային Կորեան շարունակում է սպառնալիք լինել  ԱՄՆ ազգային անվտանգությանը:

Միևնույն ժամանակ Թրամփի կարծիքով՝ ԿԺԴՀ քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում նաև ԱՄՆ տնտեսությանը: