Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Միջերկրական ծովում` Թուրքիայի ափին մոտ, 3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Անթալիա քաղաքից 42 կիլոմետր հեռավորության վրա: Օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա: Տուժողների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:










