Կանադայում փիղը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա

06:17 • 22.06.19

Կանադայում փիղը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա: Վերջինս աշխատում էր որպես հսկիչ: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Քեմբրիջ քաղաքից ոչ հեռու: Կենդանու հարձակման հետևանքով տղամարդը մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել: Նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:

Վերջինիս առողջության և միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշվում է միայն, որ դեպքի վայրում աշխատում են երկրի աշխատանքի նախարարության աշխատակիցները: