Երևանում 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, հաստաբուն ծառին և միայն ժամեր անց է հոսպիտալացվել. Shamshyan.com

11:49 • 23.06.19

Հունիսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Աէրացիա թաղամասի բնակիչ, 28-ամյա Վահե Վարդանյանը Իսակովի պողոտայում՝ մաքսատան դիմաց, իր վարած Mercedes մակնիշի 55 AA 050 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ տապալել երթևեկությունը կարգավորող ցուցանակը, այնուհետև բախվել հաստաբուն ծառին և հայտնվել հետիոտնի համար նախատաեսված վայրում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վ, Վարդանյանը բուժօգնություն ստանալու նպատակով վթարից ժամեր անց դիմել է Նաիրիի բժշկական կենտրոն: Մինչդեռ վթարից հետո օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության 2 բրիգադների բժիշկներին նա հայտնել էր, որ հրաժարվում է բժշկական օգնությունից: