Գրոզնիում անհայտ անձը հրաձգություն է իրականացրել Քադիրովի նստավայրի մոտակայքում (տեսանյութ)
Գրոզնիում անհայտ անձը հրաձգություն է իրականացրել քաղաքի կենտրոնում՝ Ռամզան Քադիրովի նստավայրի մոտակայքում:
Այս մասին տեղեկացնում է Mash Telegram-ալիքը, որի տվյալներով անհայտ անձինք կրակ են բացել Ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների ուղղությամբ: Դեպքի վայրից սոցցանցերում հրապարակված տեսագրության մեջ կրակոցներ են հնչում:
Рен ТВ հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Լորսանովի փողոցում: Նշվում է, որ հարձակվողը միայնակ է գործել: Մեքենայով մոտենալով՝ անհայտ անձը հարձակվել է ՃՊԾ-ի հենակետի վրա:
Նախնական տվյալներով՝ նրան վնասազերծել են: Կատարվածի հետևանքով տուժածներ չկան: Տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել:
Տեսանյութը՝ այստեղ:










