Պեսկովը հայտնել է համացանցի նկատմամբ Պուտինի վերաբերմունքի մասին
Վլադիմիր Պուտինը «չի ապրում» համացանցում, ինչպես երիտասարդ սերունդը, սակայն կիրառում է նոր ձևաչափերը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Դմիտրի Պեսկովը Россия-1 հեռուստաալիքով ցուցադրվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում:
«Նա օգտվում է համացանցից: Դա մեր կյանքի անբաժանելի մասն է, և Պուտինն առաջ է շարժվում այդ կյանքի հետ միասին: Եվ նա նույնպես ընդունում է նոր ձևաչափերը: Թեկուզ նա չի ապրում համացանցում, ինչպես դա անում է մեր երիտասարդ սերունդը», - ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ ՌԴ նախագայի մամլո քարտուղարն ընդգծել է, որ Պուտինը հասկանում է, որ երիտասարդ սերունդն իր խնդիրներն ունի, նրանք իրենց ըմբռնումն ունեն այս կամ այն ընթացակարգերի վերաբերյալ, նրանց հետ նույնպես պետք է զրուցել:










