Հեղաշրջման փորձի ժամանակ սպանվել է Եթովպիայի բանակի շտաբի պետը
Եթովպիայի բանակի շտաբի պետ գեներալ Սեարե Մեքոնենը սպանվել է մայրաքաղաք Ադիս Աբեբայում՝ իր թիկնապահի կողմից, հաղորդում է BBC-ն:
Նա և մեկ այլ պաշտոնատար անձ սպանվել են Եթովպիայի ինը նահանգներից մեկում՝ Ամհարա նահանգում՝ պետական հեղաշրջման փորձը կասեցնելու ժամանակ: Այս մասին հայտարարել է Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հարձակումը կապված է դրանից ժամեր առաջ Բահիր Դարում Ամհարայի նահանգապետի սպանության հետ:
Կառավարությունից հայտնում են, որ իրավիճակը հսկողության տակ է առնվել:
Երկրի վարչապետը հեռուստաեթերում կոչ է արել եթովպացիներին համախմբվել երկիրը պառակտող «չար» ուժերի դեմ պայքարում:
Նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը նախազգուշացրել է իր աշխատակիցներին չմիջամտել Ադիս Աբեբայում տեղի ունեցող իրադարձություններին:












