Երևանի Նոր-Նորքի 6-րդ զանգվածում վաղը մի քանի ժամ ջուր չի լինի

12:47 • 24.06.19

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 25-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 6 զանգվածի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: