Գեղարքունիքի մարզում իրար են բախվել BMW X5-ը և Opel-ը. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Երեկ՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Գրիգորյանի վարած BMW X5 մակնիշի 36 AX 034 համարանիշի, Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Տիգրան Այունցի վարած Opel մակնիշի 35 AO 790 համարանիշի և Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Պողոսյանի վարած Opel մակնիշի 35 VC 455 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Տ. Այունցի ուղևորներ՝ Ճամբարակ քաղաքի բնակիչներ, 69-ամյա Լաուրա Սարգսյանը, 41-ամյա Արամ Կարապետյանը, Կ. Պողոսյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Գագիկ Մովսեսյանը և Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Ռադիկ Հակոբյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Սևանի բժշկական կենտրոն։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:










