Ղազախստանի զորամասերից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել. բնակիչները խուճապահար փախչում են (տեսանյութեր)
Ղազախստանի Արիս քաղաքում գտնվող զորամասի պահեստում այսօր առավոտյան հզոր պայթյուն է որոտացել, ինչին հաջորդել է հրդեհը: Երկրի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 09:20-ին:
nur.kz կայքը գրում է, որ ներկայում իրականացվում են հրդեհաշիջման և տարհանման գործողություններ: Տուժածների ստույգ թիվը հայտնի չէ:
Աղբյուրը մանրամասնում է, որ կատարվածից հետո Արիսի բնակիչների մեծ մասը խուճապի է մատնվել և շտապում է հեռանալ քաղաքից:
«Ով ինչպես կարողանում է, այնպես էլ հեռանում է, մենք էլ ենք հեռանում, ամենուր խցանումներ են: Հավաքել ենք փաստաթղթերն ու փախչում ենք: Թե ինչ կլինի, չգիտեմ, բայց կցանկանայի, որ խուճապն ավելի քիչ լիներ: Պայթյունն այնպիսին էր, որ պատերը ցնցվում էին»,-ասել է բնակիչներից մեկը:
Նշվում է նաև, որ պայթյունի տեսագրություններն արդեն հայտնվել են համացանցում: Արիսի բնակիչների պնդմամբ՝ իրենք պայթյունի մի քանի ձայն են լսել: Նրանց խոսքով՝ դրանք եղել են պայթող արկերի ձայներ:
Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է:
View this post on Instagram
View this post on Instagram










