Ռուսաստանում 19-ամյա աղջիկը կյանքի գնով փրկել է խեղդվող երեխային
Ռուսաստանի Դաշնության Վոլոգոդսկի շրջանում 19-ամյա աղջիկը մահացել է` փրկելով լճում խեղդվող երեխային: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեին:
Ականատեսների վկայությամբ` երեխային փրկած աղջիկը նշված վայրում էր հանգստի նպատակով: Նա լողում էր, երբ նկատել է խեղդվող երեխային: Նա փոքրիկին հասցրել է դուրս բերել, սակայն կյանքի գնով: Իրավապահ մարմինները նախաքննություն են սկսել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:










