Կամերունում 22 մարդ է մահացել` ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով

05:09 • 24.06.19

Կամերունի արևմտյան Բահամ շրջանում 22 մարդ է մահացել ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով: Մի քանիսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Cameroon-Info-ն:

Նշվում է, որ վնասվածքներ ստացած մարդիկ արագ տեղափոխվել են հիվանդանոց: Ականատեսները նշել են, որ ՃՏՊ-ի մեղավորն ավտոբուսի վարորդն է եղել, որը գերազանցել է արագությունն ու տրանսպորտային միջոցը վարել է չափազանց անուշադիր:

Հիվանդանոց տեղափոխված մարդկանց մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Գործի վերաբերյալ նախաքննություն է ընթանում: