Կամչատկայի Շիվելուչ հրաբուխը 4000 մետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել
Կամչատկայի Շիվելուչ հրաբուխը ծովի մակերևույթից մինչև 4000 մետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Հրաբխային ժայթքումների դիտարկման Կամչատկայի խմբին (KVERT) հղումով:
Նշվում է, որ հաշվի առնելով քամու ուղղությունը՝ մոխիրը տարածվել է հյուսիս-արևելյան ուղղությամբ 50 կիլոմետրի վրա:
Արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասի գլխավոր վարչության տվյալների համաձայն՝ Կամչատկայի երկրամասի բնակավայրերում մոխրի «տեղումներ» չեն գրանցվել:
Միևնույն ժամանակ, հրաբխին տրվել է ավիացիոն վտանգավորության «նարնջագույն» գունային կոդ:










