Տոկիոյում 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Տոկիոյում և հարակից շրջաններում 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Ճապոնիայի օդերևութաբանական գրասենյակի հաղորդագրությանը, որում նշվում է, որ երկրակեղևի ցնցումներից հետո ցունամիի վտանգ չկա:
Մայրաքաղաքում, 7 բալանոց համակարգի չափմամբ, ցնցումները եղել են 4 բալ մագնիտուտով: Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Տիբա նահանգի հարավային շրջանում: Երկրաշարժի կենտրոնը գտնվել է 60 կմ խորության վրա: Տուժողների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն փոխանցվում:










