Մադոննան նոր սկանդալային տեսահոլովակ է թողարկել, որը կոչ է անում արգելել ԱՄՆ-ում զենքի ազատ վաճառքը (տեսանյութ)

17:50 • 27.06.19

Ամերիկացի հայտնի երգչուհի Մադոննան իր նոր՝ Madame X ձայնասկավառակի մաս կազմող God Control երգի համար տեսահոլովակ է թողարկել, գրում է Elle-ը:

Ութ րոպե տևողությամբ տեսահոլովակը լի է մարդկանց նկատմամբ բռնության բազմաթիվ շոկային տեսարաններով և կոչ է անում արգելել ԱՄՆ-ում զենքի ազատ վաճառքը:

Տեսանյութի սյուժեի համաձայն՝ հանցագործը գիշերային ակումբում զանգվածային հրաձգություն է իրականացնում: Նա առանց խոչընդոտների զենքով մուտք է գործում շինություն և սպանում իր ճանապարհին հանդիպած բոլոր մարդկանց: Զոհերի թվում է նաև տեսահոլովակի հերոսուհին, որին մարմնավորում է Մադոննան:

Տեսահոլովակի երկրորդ մասում լուրերի իրական թողարկումներից կտրված կադրեր են, որոնցում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում զենքի ազատ վաճառքն ու ամերիկացիների՝ հրազեն ունենալու ազատությունը սահմանափակելու պահանջով:

«Սա սթափվելու կոչ է: Զինված բռնությունից բոլորն են տուժում, այդ թվում՝ փոքր երեխաներն ու դեռահասները: Եկեք հարգենք զոհերի հիշատակը և զենքի վերահսկման հասնենք հենց հիմա: Դարձե՛ք կամավոր, նվիրատվությո՛ւն կատարեք, օգնության ձե՛ռք մեկնեք: Սթափվե՛ք և սկսեք կառավարությանը ողջախոհության կո՛չ անել: Դրանից անմեղ մարդկանց կյանքեր են կախված»,- ասված է տեսահոլովակի նկարագրության մեջ: 

 

 

Մադոննան նոր սկանդալային տեսահոլովակ է թողարկել, որը կոչ է անում արգելել ԱՄՆ-ում զենքի ազատ վաճառքը (տեսանյութ)