Էջմիածնում փայտյա տնակ է այրվել

13:38 • 28.06.19

Հունիսի 28-ին, ժամը 10:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի մոտակայքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:14-ին, մարվել՝ 12:28-ին: Այրվել է փայտյա տնակ (մոտ 18 քմ) և մոտ 1000 քմ խոտածածկույթ: