Գրենոբլում քաղաքային լողավազանները փակվել են մուսուլման կանանց՝ բուրկինիով լողալու պատճառով (տեսանյութ)
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում, չնայած հաստատված շոգ եղանակին, ժամանակավորապես փակվել են հանրային 2 լողավազանները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մուսուլման կանայք լողացել են բուրկինիով (մուսուլմանական լողազգեստ, որը փակում է կնոջ ամբողջ մարմինը), հաղորդում է The Guardian-ը:
Կանայք այցելել են լողավազաններ Alliance Citoyenne իրավապաշտպան խմբի նախաձեռնությամբ, որպեսզի լողավազաններում բուրկինիներով լողալու քաղաքային արգելքի վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնեն:
Մասնավորապես, կիրակի բուրկինիներով յոթ կանայք, ակտիվիստների ուղեկցությամբ, գնացել են Գրենոբլի լողավազաններ և լողալու թույլտվություն պահանջել: Նրանք հայտարարել են, որ արգելքը խտրական բնույթ է կրում, և որ իրենք ցանկանում են, որ հնարավորություն տան բուրկինի կրողներին նույնպես օգտվել հանրային լողավազաններից:
Ֆրանսիան, որն ունի Եվրոպայում ամենամեծ մուսուլմանական բնակչությունը, առաջին եվրոպական երկիրն էր, որը 2011 թվականին արգելել է հասարակական վայրերում հիջաբ կրել:










