ԱԺ-ն ՏՄՊՊՀ անդամներ է ընտրում
ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության քվեարկությունը։
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկությունը կանցկացվի ժամը 14։00-ից 15:00-ն:
Նշենք, որ ՏՄՊՊՀ անդամ ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ձայների մեծամասնությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Էդգար Ճաղարյանի թեկնածությունը՝ երկու տարի ժամկետով և Կարեն Սեդրակյանի թեկնածությունը՝ մեկ տարի ժամկետով։










