Էդգար Ճաղարյանը և Կարեն Սեդրակյանը ընտրվեցին ՏՄՊՊՀ անդամներ

15:48 • 28.06.19

Էդգար Ճաղարյանը և Կարեն Սեդրակյանը ընտրվեցին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ։

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ամփոփելով քվեարկության արդյունքները, նշեց, որ Էդգար Ճաղարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 75 և դեմ 12 պատգամավոր։

Կարեն Սեդրակյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 78 կողմ և դեմ 8 պատգամավոր։ 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել էր Էդգար Ճաղարյանի թեկնածությունը՝ երկու տարի ժամկետով և Կարեն Սեդրակյանի թեկնածությունը՝ մեկ տարի ժամկետով։