Կամարիս գյուղում 26-ամյա երիտասարդը կոտրված շշի բեկորով հարվածել է համագյուղացուն
Հունիսի 26-ին, Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձն ինչ-որ առարկայով հարվածել էր 28-ամյա քաղաքացուն և մարմնական վնասվածք պատճառել:
Քաղաքացին հիվանդանոց բուժօգնությամն էր դիմել:Հունիսի 27-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել նույն գյուղի 26-ամյա բնակիչը: Նա բացատրություն է տվել, որ վիճաբանության ժամանակ 28-ամյա տղամարդուն կոտրված շշի բեկորով հարվածել ու վնասվածքը պատճառել է ինքը:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է:










