Էրդողան ամուսինները Ճապոնիայում թեյախմության արարողության են մասնակցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա կինը՝ Էմինե Էրդողանը, Ճապոնիայի Մուկոգավա կանանց համալսարանում մասնակցել են թեյախմության արարողության, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքիայի նախագահը Ճապոնիայում է գտնվում՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» (G-20) առաջնորդների գագաթնաժողովին։
Աղբուրի փոխանցմամբ՝ ավանդական հագուստով կանայք թուրքական պետության առաջնորդին և նրա տիկնոջը անուշահոտ ըմպելիք են տվել, որից հետո Էրդողանին տեղեկացրել են Ճապոնիայում թեյախմության սովորույթների մասին:
Թուրքիայի առաջնորդն ի պատասխան ասել է, որ իր հայրենի Ռիզե նահանգը նույնպես հին ժամանակներից հայտնի է թեյի արտադրությամբ, և որ նահանգում այսօր կանաչ և սպիտակ թեյի արտադրությամբ են զբաղվում:











