«Վատագույնը դեռ առջևում է». Իսպանիայում մոլեգնում են վերջին 20 տարվա ընթացքում խոշորագույն անտառային հրդեհները (լուսանկարներ)

12:02 • 28.06.19

Իսպանիայի տարբեր հատվածներին պատուհասել են վերջին 20 տարվա ընթացքում ամենախոշոր անտառային հրդեհները, ինչը պայմանավորված է սաստիկ շոգ եղանակով: Օդերևութաբանները կանխատեսում են, որ վատագայունը դեռ առջևում է, քանի որ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +44 աստիճան:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, ավելի քան 500 հրշեջ և զինվորական փորձում են վերհսկողության տակ առնել կատալոնական Տարագոնա նահանգի անտառներում բռնկված և արդեն 5500 հա մակերեսով տարածք այրած հրդեհը:

Վտանգի գոտում գտնվող բնակիչներն արդեն տարհանվել են, հինգ խոշոր ճանապարհ շարունակում է փակ մնալ: Առավել շատ են տուժել ոչխարաբուծությամբ զբաղվող բնակիչները: Հայտնի է, որ հրդեհի պատճառով  սատկել են հարյուրավոր ոչխարներ:

 



«Վերջին 20 տարում նման անտառային հրդեհներ չէին եղել: Կրակը կարող է կլանել 20 000 հա մակերեսով տարածք: Ցանկացած անզգույշ քայլ կարող է աղետի հանգեցնել»,-ասել է ներքին գործերի նախարարը:

Կրակի տարածման դեմ պայքարում է ոչ միայն 350 հրշեջ և 220 զինծառայող, այլև ներգրավված են օդանավեր, ուղղաթիռներ, տրակտորներ և այլ ծանր տեխնիկա:

 



 

Նշվում է, որ նույնպիսի իրավիճակ է նաև Ֆրանսիայի հարավում, որտեղ տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել:

 

Image result for Spain battles biggest wildfires in 20 years as heatwave grips Europe

 

Հայտնի է, որ եվրոպական քաղաքներն այնտեղ հաստատված և որոշ վայրերում բոլոր ժամանակների ջերմաստիճանային ռեկորդներ գրանցած սաստիկ տապի պատճառով բացառիկ քայլերի են դիմում շոգի ազդեցությունը հնարավորինս նվազեցնելու համար:

Սահարայից ներթափանցող օդային տաք հոսանքների հետևանքով Գերմանիայում՝ Լեհաստանի սահմանին մոտ, ջերմաստիճանը հասել է +40 աստիճանի, ինչի հետևանքով ճանապարհների մակերեսը սկսել է հալչել:

 

Image result for heatwave in germany


Ֆրանսիայի որոշ հատվածներում, որտեղ օդի ջերմաստիճանը հասել է +45 աստիճանի, փակվել են դպրոցները, հին մեքենաներին արգելվել է փողոց դուրս գալ:

Նույնպիսի իրավիճակ է նաև հարևան Իտալիայում և Իսպանիայում:

 

Image result for heatwave in germany

 

Մինչդեռ Լեհաստանում հունիս ամսվա ընթացքում 90 մարդ է խեղդվել՝ փորձելով զովանալ գետերում և լճերում: Լիտվայում նույն հանգամանքներում խեղդվել է 27 մարդ:

 

Image result for heatwave in germany