Օսակայում G20-ի գագաթնաժողովից առաջ փակվել են հասարակաց տները

06:18 • 28.06.19

Ճապոնական Օսակա քաղաքում, որտեղ տեղի կունենա G20-ի գագաթնաժողովը, ուժեղացվել է անվտանգությունը: Նշվում է, որ կառավարությունը քաղաքի բնակիչներին խնդրել է «դիմանալ ստեղծված անհարմարություններին»:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, քաղաքում չկան աղբամաններ և դա արվել է ահաբեկչություններից խուսափելու նպատակով: Բացի այդ, փակվել են Օսակայի բոլոր հասարակաց տները:

Նշվում է նաև, որ հյուրերին սպասարկելու համար դրվել են նոր զուգարանակոնքեր, որոնք գերարագ մաքրվում են և լցվում ջրով: G20-ի գագաթնաժողովը ճապոնական Օսակա քաղաքում անցկացվելու է հունիսի 28-ին և 29-ին: