Ճապոնիայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Պուտին-Թրամփ հանդիպումը (տեսանյութ)

09:59 • 28.06.19

Ճապոնիայի Օսակա քաղաքում G20-ի՝ «Մեծ քասանյակի» գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ակնկալվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ընդհանուր վիճակը, տարածաշրջանային հակամարտությունների և ռազմավարական կայունության հարցեր, մասնավորապես՝ Իրանին, Ուկրաինային, Աֆղանստանին, Սիրիային և Վենեսուելային առնչվող:

Financial Times պարբերականին տված հարցազրույցում Պուտինն իր ամերիկացի պաշտոնակցի հետ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու հույս է հայտնել:

Ճապոնիա մեկնելուց առաջ Թրամփն իր հերթին հայտնել էր լրագրողներին, որ Պուտինի հետ լավ զրույց է ակնկալում:

Հիշեցնենք, որ G20-ի գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 28-29-ը: «Մեծ քսանյակի» ավանդական անդամներից բացի՝ միջոցառմանը կմասնակցեն Իսպանիայի, Սինգապուրի, Թաիլանդի, Եգիպտոսի, Սենեգալի, Չիլիի, Վիետնամի և Նիդեռլանդների պատվիրակությունները: