Արմեն Աբրոյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

12:16 • 28.06.19

Վարչապետը Արմեն Աբրոյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Աբրոյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում: