Բահամյան կղզիներում շնաձկները հոշոտել են 21-ամյա ամերիկուհուն
Բահամյան կզղում հանգիստն անցկացնող ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի բնակչուհի Ջորդան Լինդսին շնաձկների հարձակման զոհ է դարձել: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 21-ամյա աղջիկը դայվինգով զբաղվելիս է եղել, երբ նրա ծնողները նկատել են Ջորդանին մոտեցող գիշատիչներին և փորձել են զգուշացնել նրան:
Լինդսին չի հասցրել արագ արձագանքել, և շնաձկները հարձակվել են նրա վրա` վայրկյանների ընթացքում պոկելով նրա աջ ձեռքը, վնասելով ոտքերը: Ամերիկուհուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:
Վկաները պատմում են, որ միջադեպից ժամեր անց շնաձկները` երկու փոքր և մեկ մեծ, չեն հեռացել այն վայրից, որտեղ լողում էր աղջիկը: Նշվում է, որ հանգստացողներից ոմանք, մինչ փրկարարների ժամանելը, փորձել են օգնել Լինդսիին: Տեղի կառավարությունը ցավակցություն է հայտնել աղջկա ընտանիքի անդամներին և ընդգծել, որ մտադիր են պարզել դեպքի հանգամանքները:










