Վարչապետը Կարեն Միրզոյանին նշանակել է հատուկ հանձնարարություններով դեսպան
Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի՝ Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:
Այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ Կարեն Միրզոյանը Արցախի նախկին ԱԳ նախարարն է:
Ստորև ներկայացնում ենք դեսպանի կենսագրոթյունը.
1981-1989 թթ.- Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետ։
1990-1993 թթ.- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ՝ ասպիրանտուրա։
1993-1996 թթ.- ՀՀ ԱԳՆ, Քաղաքական ծրագրավորման ու Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչությունների պաշտոնավար։
1984-1986 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1996-1997 թթ.- Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ։
1997-2001 թթ.- ԼՂՀ ԱԳՆ համակարգ, ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում։
2002-2005 թթ.- ՀՀ ԱԳՆ համակարգ, ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության ղեկավար։
2005-2010 թթ. -ՀՀ մշտական ներկայացուցիչ Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում։
2010-2012 թթ. -ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ։
2012 թ. սեպտեմբերի 22-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար:
2018 թ. հունվարի 8-ին նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական:
Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։










