«Տատու» խմբի նախկին մենակատարուհուն սպառնում են սպանել
«Տատու» խմբի նախկին մենակատարուհի Լենա Կատինային անհայտ անձնավորությունը սպառնալից բովանդակությամբ հաղորդագրություններ է ուղարկում: Տղամարդը սպառնում է սպանել երգչուհուն, եթե վերջինս հուլիսի 13-ին մենահամերգ ունենա Լեհաստանում: Նամակները չարագործն ուղարկել է Լենային, նրա պրոդյուսերին, ամուսնուն, մայրիկին և ֆան-ակումբի անդամներից մի քանիսին: Այս մասին հայտնում է Teleprogramma-ն:
Կատինան, սակայն, մտադիր չէ չեղարկել համերգը, այդուհանդերձ նա ուժեղացրել է անվտանգությունը: Երգչուհին նաև դիմել է ոստիկանություն և ավելացրել սեփական անվտանգության աշխատակիցների քանակը: Նա բոլորին զգուշացրել է, որ, հնարավոր է, համերգի ժամանակ հարձակում տեղի ունենա: Երգչուհին խոստովանել է, որ ինչքան էլ փորձում է հանգստություն պահպանել, նյարդերը տեղի են տալիս:










