Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հունիսի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝
Երևանում՝ 1000 քմ, 5000 քմ, 2000 քմ, 8000 քմ, 1 հա, 6 հա,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 3000 քմ և 5000 քմ
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 1 հա, 500 քմ, 32 հա և 30 ծիրանենի, 1200 քմ
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 600 քմ
Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրում՝ մոտ 500 քմ և 6 հա, Իջևան քաղաքում՝ 500 քմ
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 3 հա
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:










