Դիլիջանում հայտնաբերվել է խանութից գողություն կատարած երկրորդ անձը (տեսանյութ)

14:25 • 28.06.19

Մայիսի 3-ին անհայտ անձը տեխնիկական միջոցներով բացել էր Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մթերային խանութի դուռն ու գողացել ծխախոտներ, իսկ դրամարկղից և վճարման տերմինալից՝ փող: Պատճառվել էր շուրջ 550.000 դրամի նյութական վնաս:

Հունիսի 26-ին գողությունը կատարելու համար բաժին էր հրավիրվել 32-ամյա մի տղամարդ, որը խոստովանական բացատրություն էր տվել, որ գողությունը կատարել է ինքը: Դիլիջանի ոստիկանները պարզել էին, որ տղամարդը մենակ չի եղել: 

Հունիսի 27-ին, ժամը 5.00-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բաժին է հրավիրվել 30-ամյա տղամարդն ու խոստովանական բացատրություն տվել:

Նա ներկայացվել է ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժին՝ հարցաքննության:

Կատարվում է նախաքննություն: