Ռուսական թանգարաններից մեկում Ռուբենսի վրձնին պատկանող իրական կտավ է հայտնաբերվել
Հոլանդացի նկարիչ Պիտեր Ռուբենսի «Թաղումը» («Положение во гроб») կտավի կրկնօրինակը, որը պահվում է ՌԴ Սվերդլովսկի մարզի Իրբիտ քաղաքի Կերպարվեստի թանգարանում, ինչպես պարզվել է, գեղանկարչի վրձնին պատկանող իրական գործն է:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է թանգարանի տնօրեն Վալերի Կարպովը՝ վկայակոչելով Էրմիտաժի փորձագետների եզրակացությունը:
Կասկածներն այն մասին, որ նկարը հանդիսանում է Ռուբենսի ձեռքի աշխատանքը, ի հայտ են եկել նկարի վերականգնման ժամանակ 2016-2017 թվականներին: Մասնագետները նշում են, որ օրեր առաջ ստացվել է արվեստի գործի իսկության դեռևս բանավոր հաստատումը:
Տնօրենի խոսքով՝ Իրբիտի թանգարանը կտավը ստացել է 1976 թվականին, մինչ այդ այն պահվել է Էրմիտաժում և համարվել է կրկօրինակը:
Հայտնի է, որ այս նկարը Ռուբենսը պատկերել է 1601 թվականին, երբ բավականին երիտասարդ էր դեռ և աշխատում էր Իտալիայում:










