Առեղծվածային դեպք Երևանում. ինքնասպանության փո՞րձ, թե այլ միջադեպ. Shamshyan.com

03:01 • 28.06.19

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 26-ին Երևանում տեղի ունեցած առեղծվածային դեպքի փաստով: Ժամը 18:00-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 24-րդ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ վիրավորը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 49-ամյա Արթուր Շ.-ն է, որը, ըստ բժիշկների տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Բեկնազարյան փողոցում գտնվող «Կալիֆոռնիա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկից: Ոստիկանությունը պարզում է՝ տեղի ունեցածն ինքնասպանության փո՞րձ է եղել, թե՞ այլ միջադեպ:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: