Ուիթնի Հյուսթոնի մահից 7 տարի անց թողարկվել է նրա նոր կատարումը
Ուիթնի Հյուսթոնի մահից 7 տարի անց նրա կատարմամբ նոր երգ է թողարկվել, որը բրիտանացի երաժիշտ Սթիվ Ուինվուդի Higher Love երգի քավր տարբերակն է:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, ստեղծագործության բնօրինակը թողարկվել է1986-ին, իսկ 4 տարի անց Հյուսթոնը ձայնագրել էր իր տարբերակը: Երգը պետք է հայտնվեր ամերիկուհու երրորդ I’m Your Baby Tonight ալբոմում (1990): Արդյունքում այն թողարկվել էր որպես բոնուսային երգ ալբոմի ճապոնական տարբերակում: Երգչուհին այն կատարել է երկրում 1990-ին ունեցած համերգային շրջագայության ժամանակ:
Հյուսթոնը մահացել է 2012-ին ԱՄՆ-ում՝ 48 տարեկան հասակում: Նրա մարմինը հայտնաբերվել էր հյուրանոցային համարի լոգասենյակում: Քննության տվյալներով՝ երգչուհին մահացել է սուր սրտային անբավարարությունից, որն առաջացել է կոկաինի օգտագործման հետևանքով:










