Արտաշավան գյուղի մոտակայքում մեքենան ընկել է ձորակը

20:41 • 30.06.19

Հունիսի 30-ին, ժամը 15:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ.Գ., ծնված 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը (մոտ 20 մ): Վարորդը և ուղևորները՝ Ծ. (ծնված 1959 թ.) և Մ.(ծնված 2009 թ.) Գ.-երը, ստացել են տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները Ռ.Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: