Ռուսաստանն սկսել է C-500 ՀՕՊ համակարգի արտադրությունը

20:04 • 30.06.19

Ռուսաստանում սկսվել է C-500 «Պրոմեթևս» հակահրթիռային և հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերի արտադրությունը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:

«Մենք արդեն այսօր սկսում ենք C-500-ների արտադրությունը: Սա առավել ժամանակակից համալիր է, քան C-400-ը, ես չէի ցանկանա պատմել դրա մասին»,- ասել է Չեմեզովը:

Վերջինս հավելել է, որ Ռուսաստանը դեռևս մտադիր չէ վաճառել նորագույն զենքը «ոչ մի գումարի դիմաց»: Նա հավելել է, որ համալիրները կառուցվում են, առաջին հերթին, բանակի համար:

C-500 «Պրոմեթևս» զենիթահրթիռային համակարգը դասվում է «երկիր-օդ» համակարգերի նոր սերնդի շարքին: Այն իրենից ներկայացնում է հեռահար գործողությունների համար նախատեսված համալիր, որն ունակ է որսալու բալիստիկ հրթիռները: