Դենիել Քրեյգը վիրահատությունից հետո վերադարձել է նկարահանման հրապարակ
Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմը, որի պաշտոնական անվանումը դեռևս գաղտնի է պահվում, մեծ էկրաններին կլինի 2020 թվականի ապրիլի 8-ին: Գլխավոր դերում հանդես է գալիս հոլիվուդյան հայտնի դերասան Դենիել Քրեյգը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դերասանը ոտքի կոճի վնասվածքից հետո ապաքինվել է և վերադարձել է նկարահանման հրապարակ: Բոնդի մասին պատմող ֆիլմի նկարահանումներն ընթանում են անգլիական Վեսթմինսթերում:
Քրեյգը կոչի վնասվածքն ստացել էր դրվագներից մեկում` վազքի ժամանակ: Նրան տեղափոխել էին հիվանդանոց և շտապ վիրահատել: Լոնդոնում պլանավորած բոլոր նկարահանումները ժամանակավորապես դադարեցվել էին:
Հավելենք, որ 51-ամյա կապուտաչյա բրիտանացին արդեն 5-րդ և, ամենայն հավանականության, վերջին անգամ հանդես կգա գաղտնի գործակալի դերում:










